Search
Close this search box.

Ահազանգ. «Դիլիջան» ազգային պարկում կրկին կրակոցներ են հնչել

Օրերս կրկին հարձակում և կրակոցներ են արձանագրվել «Դիլիջան» ազգային պարկում: Այս մասին հայտնում են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հավաստի աղբյուրները:

Կայքի տեղեկությունների համաձայն, նախորդ շաբաթ օրը երեկոյան մի քանի տղամարդ անհայտ պետհամարանիշերով երկու «Վիլիս» մակնիշի մեքենայով բարձրացել են «Դիլիջան» ազգային պարկի անտառային տարածքներից մեկը և անկանոն կրակ բացել: Անատառապահները նկատել են նրանց, սակայն զգուշացլ են մոտենալ, քանի որ զինված չեն եղել: Միջադեպի մասին վերջիններս տեղյակ են պահել ոստիկանությանը: Ըստ տեղեկությունների, ընթանում է հետաքննություն:

Տեղեկությունը EcoNews-ը ճշտել է  նաև Ոստիկանության լրատվության բաժնից, որտեղից հայտնեցնել են, որ ոստիկանության Դիլիջանի բաժին ստացվել է նման բովանդակությամբ դիմում, որը ստուգվում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին մի խումբ անձիք հրդեհել էին «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցներից մեկը, իսկ նույն ամսվա 28-ին՝ մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են «Պարզ Լիճ» հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: