Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ԱԱԾ–ից պահանջում ենք, որ բերման ենթարկեն Ջալալ Հարությունյանին. նրա հրամանով երեխեքին տարել, մտցրել են մսաղաց

Երեխաներին խաբել, պոստից հանել ու տարել են մտցրել մսաղացը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորի հայրը։

«Երեխաներին խաբել եւ դիրքերում ասել են, որ տանում են պահեստ։ Մինչեւ մեր երեխաներին տեղափոխելը, 10–րդ վաշտի հրամանատարը, որը տեղյակ է եղել, որ Հադրութը թշնամու վերահսկողության ներքո է, հրաժարվել է, ասելով՝ ինչ դատաստան ուզում եք իմ նկատմամբ արեք, ո՛չ ես կգնամ, ո՛չ էլ իմ տղաներին կուղարկեմ։ Երեխաներին խաբել, պոստից հանել ու տարել են մտցրել մսաղացը։ Մենք ԱԱԾ–ից պահանջում ենք, որ բերման ենթարկեն այդ ժամանակվա ՊԲ հրամանատարին՝ Ջալալ Հարությունյանին, որովհետեւ հրամանը ինքն է տվել։ Տեսնենք՝ ինչի համար են իմանալով հանդերձ, որ տարածքը մերը չէ, մեր երեխաներին տարել են մսաղաց»,– վրդովված ասաց զոհվածի հայրը։