Search
Close this search box.

Ադրբեջանից օգնություն են խնդրում Նիկոլ Փաշինյանից

Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Infoteka24»-ի փոխանցմամբ՝ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի շենքի դիմաց:

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զինծառայողներից մեկի մայրը նշել է, որ արդեն հինգ ամիս է, ինչ տեղեկություն չունեն իրենց երեխաների ճակատագրից և օգնություն են խնդրում Հայաստանից:

Նա օգնություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից` գտնելու իրենց երեխաներին, որովհետև Ադրբեջանում ոչ ոք չի արձագանքում իրենց խնդրանքներին: