Search
Close this search box.

Անհավանական տեսանյութ. ինչպես է խեցգետինը որսում թռչուն Video

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է հետևել, թե ինչպես է խեցգետինը հարձակվում ու որսում բավականին խոշոր թռչունի, տեղեկացնում է New Scientist-ը:

Birgus latro տեսակի խեցգետինը, որին նաև արմավենու գող են անվանում, ունի տպավորիչ չափեր, կարող է կշռել մինչև 4 կգ, իսկ երկարությունը՝ վերջույթների հետ միասին, հասնում է մոտ մեկ մետրի: Այս տեսակի խեցգետիններիը ցամաքում ապրող ամենամեծ անողնաշարավորներն են:

Կենսաբան Մարք Լայդերին նկարահանել է, թե ինչպես է արմավենու գողը մոտենում իր բնում քնած թռչունին: Գիշատիչը բռնել է թռչունի թևից ու կոտրել, ինչից հետո թռչունն ընկել է ցած: Գիտնականների հետազոտություննեը ցույց են տվել, որ այս տեսակի խեցգետինների ճանկի սեղմման հզորությունը հավասարազոր է առյուծի երախի փակվելուն: