Search
Close this search box.

Ով է Երևանում մահացած հայտնաբերված կնոջ գեներալ հայրը. ՌԻԱ Նովոստին մանրամասներ է հայտնում

Երեկ լրատվամիջոցները գրեցին, որ Երևանում հայտնաբերել են ՌԴ ԱԴԾ գեներալի դստեր դին: Զոհի հայրը հայ է, ծառայել է սահմանափապհ զորքերում, վերջերս ազատվել է պաշտոնից ու գտնվում է պահեստազորում:

Հայաստանի ՔԿ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ինքնասպանության մասին ահազանգը ստացվել է կիրակի օր 17:05-ին: 1981թ. ծնված կնոջ դին հայտնաբերվել է Դավիթ Անհաղթի անվան փողոցում գտնվող բնակարաններից մեկի բազմոցին: Դիակի հարևանությամբ հայտնաբերվել է զոհի հորը պատկանող անվանական Մակարով տեսակի ատրճանակը:

Քրեական գործը հարցուցվել է ինքնսպանության հասցնելու հոդվածով, նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է: