Search
Close this search box.

Ինչո՞վ են վտանգավոր կորոնավիրուսի մուտացիաները. Առողջապահության համաշխարհային կազմակերպության բացատությունը

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է՝ ինչով են վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիաները:

Նրա խոսքով՝ վերջերս հայտնաբերված շտամները կարող են ավելի արագ փոխանցվել, բացի այդ ընդգծել է՝ յուրաքանչյուր երկրում դեռևս պահպանվում է վիրուսի կրկնակի վարակման և վարակակիրների թվի աճի ռիսկը, ուստի անհրաժեշտ է հանրային առողջապահության խիստ միջոցների օգնությամբ վերահսկել իրավիճակը։

Նրա խոսքով՝ նոր շտամների մասին տվյալները մշտապես թարմացվում են, ուստի պետք է ժամանակին վերանայել COVID-19-ի դեմ պայքարի միջոցները:

Ընդ որում, Վույնովիչը նշել է՝ կրկնակի պատվաստումների մասին որևէ առաջարկ անել չի կարելի, քանի որ կորոնավիրուսը դեռևս բավականաչափ ուսումնասիրված չէ:

Նշենք, որ Հարավային Աֆրիկայում և Մեծ Բրիտանիայում ի հայտ եկած նոր շտամները COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ որոշակի մտահոգություններ են առաջացրել։