Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-թուրքական սահմանը, եթե հիմա բացվի, մարդիկ սովից մահանալու են․ Միքայել Մինասյան

Ի տարբերություն 2008 թվականի, հիմա պետություն չկա։ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Միքայել Մինասյանը, խոսելով այն մասին, թե ինչու է դեմ այս պահին հայ-թուրքական սահմանի բացմանը։ ․

«Հայստանը պատրաստ չէ, Հայաստանի զինված ուժերը բլեֆ են, Հայաստանը չունի բանակ, չունի տնտեսություն, չունի գյուղատնտեսություն։ Բացում եք սահմանը, որ ինչ անեք։

Պատկերացնո՞ւմ եք դա ինչ է, մարդիկ սովից մահանալու են, դա էլեմենտար է։ Դուք անգամ չեք կարողանում փակ սահմանների դեպքում տնտեսությունը պահել։

Այնպես չէ, որ ես դեմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ես առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանի ականջից բռնել և Նիկոլփաշինյանախառն էջը թերթել։ Թերթել ու ասել՝ ժողովուրդ վերջ, այս վարժությունն էլ արեցինք, հնարավոր ամեն ինչ արեցինք, մերժեցինք, գնացինք, եկանք, չի ստացվել։

Եկեք փորձենք հասկանալ ուր ենք, գնանք առաջ, կառուցենք մի երկիր, որի հիմքում երեք բան են՝ անվտանգությունն, իսկ դա արդեն պետք է անենք՝ հասկանալով, չունենք բանակ։

Երկրորդ՝ արդարություն, դրա համար կան բոլոր նախադրյալները, բոլորն արդեն գիտեն, թե ով է լավ դատավոր, ով վատ, բոլորն արդեն գիտեն չէ, որ գլխավոր դատախազն ուղղակի ծախվող պոռնիկ է, ակնհայտ է դա։

Երրորդը՝ փողը, Հայաստանում փող չկա, Հայաստանում ամեն ինչ կա, բացի փողից»։