Search
Close this search box.

Ինչո՞ւ են Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները ոտքի ելել

Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները բողոքում են, որ իրենց Թուրքիան չի վճարել պատերազմի համար խոստացված գումարները:

Ինչպես հայտնում է Ինֆոտեկա24-ը, վարձկանները պնդում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց խոստացել են ամսական 2000 ԱՄՆդոլար, և ինչպես ասել է վարձկաններից մեկը, 100 ԱՄՆ դոլար հավելավճար հայերի յուրաքանչյուր կտրված գլխի համար: Սակայն խոստացված գումարների փոխարեն նրանք վճարել են մինչև 200-300 դոլար: Նկատենք, որ Անկարան ու Բաքուն մինչ օրս հերքում են վարձկանների մասնակցությունը պատերազմին ՝ չնայած անվիճելի ապացույցների առկայությանը: