Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական համարից հեռախոսազանգ է ստացել, տեղեկացրել են` որդին իրենց մոտ է

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները շարունակում են մնալ Պաշտպանության նախարարության մոտ: Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չեն պատրաստվում հեռանալ, շարունակելու են պահանջել իրենց երեխաներին վերադարձնել:

Զինծառայողի հայրն ընդգծեց՝ իրենց երեխաներին վերադարձնելու ուղղությամբ բավարար գործողություններ չեն իրականացվում.

«Ադրբեջանը գերիներին չէր տվել, իրենք էլ թող Քելբաջարը չտային: Ինչի՞ տվեցին, նախքան Քելբաջարը տալը, թող գերիներին ուզեին, հետո տային, ի՞նչն էր խանգարում իրենց»:

Բողոքի ակցիայի մասնակից ծնողը նաև պատմեց, որ ադրբեջանական համարից հեռախոսազանգ է ստացել, տեղեկացրել են, որ իր որդին իրենց մոտ է:

«ԱԱԾ-ին եմ դիմել, ԱԱԾ-ն մյուս հարցերը կպարզի», — նշեց նա:

«ԳՇ պետն ի սկզբանե պետք է ընդուներ բոլոր ծնողներին, սակայն հետո պայմանավորվածությունը փոխվել է, առաջարկել են 10-10 ծնողների ընդունել, ինչի հետ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները չեն համաձայնել: Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հրաժարվում են՝ կամ բոլորին կընդունեն, կամ՝ ոչ»,-ասաց նա:

«Այս հսկայական շենքում տեղ չկա՞, որ բոլոր ծնողներին ընդունեն: Մեր պահանջը մնում է նույնը, մնալու ենք էստեղ: Չունենք տուն գնալու, գնանք ի՞նչ անենք: Իմ միակ տղան է եղել՝ 18 տարեկան, մեկ ամսվա ծառայած՝ հանել են դիրքեր, որևէ մեկը պատասխան չի տալիս»,- ,- նշեց նա՝ հավելելով, որ բավարար քայլեր չի իրականացվում՝ իրենց երեխաներին վերադարձնելու համար: