Search
Close this search box.

Զանգել էին Շիրակի մարզից գերեվարվածների հարազատների և կանչել օդանավակայան

Գյումրի համայնքի ավագանու անդամ, լրագրող Արմենուհի Վարդանյանը նշում է․

«Ես ավելի վաղ գիտեի գերիների լուրը։ Զանգել էին Շիրակի մարզից գերեվարվածների հարազատների և կանչել օդանավակայան։ Զանգեցին հայտնեցին ինձ լուրը, թե կանչել են մարդկանց, 80 հոգու տալիս են։ Անկեղծ չհավատացի։ Առաջին ռեակցիաս այն էր, որ եթե այսքան գերի տան, մեզանից տարածք են պոկելու։ Վստահաբար պնդեցի՝ չեն տա…Եւ չնայած մեր մարզից իրար աչքալուսանք տալով երեք գյուղի ժողովուրդ շտապեց Էրեբունի, լուրը թերահավատորեն չգրեցի, կասկածեցի… Եւ միայն խոսնակի հաստատելուց հետո այլեւս կասկած չմնաց, որ ուրեմն հաստատ գալիս են տղաները։
Հիմա հարց՝ ինչու՞ եք զանգել կանչել մարդկանց, ինչու՞ եք տարածել ինֆորմացիան, եւ ինչու՞ պատշաճ չի պարզաբանվում՝ ինչ է տեղի ունեցել… Ում հավատանք մենք»։

Հիշեցնենք, որ երեկ ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուսամ Մուրադովը մեկնել էր Բաքու, լուրեր տարածվեցին, որ ռազմագերիների խումբ է ժամանելու Հայաստան, սակայն պարզվեց, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց ռազմագերիների։