Search
Close this search box.

Նոր պաշտոն ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակզմում նոր հաստիք կա` աշխատակազմի ղեկավարի խորհրդական: Այս պահին հաստիքը դեռեւս ազատ է, աշխատակազմի ղեկավարի խորհրդատուի թափուր պաշտոնի համար հայտարարված է փաստաթղթերի ընդունման ժամանակահատված, վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է:

Աշխատակազմի ղեկավարի խորհրդականն ընդունվելու է հարցազրույցով: Իսկ աշխատանքային պայմաններն ու գործառույթները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, ներքին իրավական ակտերով եւ անհատական աշխատանքային պայմանագրով:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը Արա Սաղաթելյանն է` ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, որի նշանակումը եղել է այս տարվա մայիսին: