Search
Close this search box.

Ո՞րն է համբույրի օգտակարությունը

.Համբույրի ընթացքում զարկերակը հաճախանում է մինչև 130 զարկ և ավել:

.Համբույրի ընթացքի գիտական տերմինը ֆիլեմատոլոգիա է:

.Համբույրի ընթացքում աշխատում է դեմքի 39 մկան:

.Համբույրները հանում են սթրեսը, արագացնում արյան շրջանառությունը, իջեցնում զարկերակային ճնշումը և ամրացնում իմունային համակարգը:

.Շնորհիվ նեյրոնների մենք կարողանում ենք գտնել սիրելիի շրթունքները մթության մեջ:

.Շրթունքների վրա կան 110 000 նյարդային վերջույթներ, այդ պատճառով դրանք համարվում են օրգաններից ամենազգայունը:

.Համբուրվող մարդիկ ավելի հազվադեպ են տառապում կարիեսից: Դա բացատրվում է նրանով, որ համբուվելիս արագանում է թքարտադրությունը, իսկ թուքը բավական լավ կարողանում է մաքրել ատամները:

.Գիտնականները պարզել են, որ 1 րոպե տևող 1 համբույրի ժամանակ ծախսվում է 12կկալ էներգիա: Եթե ամեն օր մարդը համբուրվի 3 րոպե, ապա տարվա ընթացքում հնարավոր է 3կգ քաշ գցել և այդ ամենը առանց տանջանքների՝ առանց դիետաների և քրտնաջան մարզումների:

.Համբույրը հիանալի դեղ է դեպրեսիայի և սթրեսերի դեմ և այդ դեղամիջոցի համար հարկավոր չէ դեղատուն գնալ: Համբույրի ժամանակ արտադրվում են ֆերմենտներ, որոնք խոչընդոտում են սթրեսի հորմոնների՝ գլյուկոկորտիկոիդների արտադրմանը: