Search
Close this search box.

Ունենք մահվան ևս 26 դեպք. իրավիճակը Հայստանում

Ապրիլի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 201158 դեպք, որոնցից 180160-ն` առողջացած, 3697-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16357 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 894461 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4589 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1029 նոր դեպք: Ունենք 1117 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 944 է: