Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Արցախից տեղեկացնում են

Հայտնաբերվել է ևս 9 աճյուն

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն:
Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:

Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն