Search
Close this search box.

Գերիների հարազատները որոշեցին միանալ ՊՆ շենքը շրջափակած գերիների և անհետ կորած զինծառայողների ծնողներին

«Էրեբունի» օդանավակայանի տարածքում հավաքվածները մեծ հիասթափություն ապրեցին՝ իմանալով, որ Բաքվից եկող ինքնաթիռը հայ գերիներ չի բերել:

Նրանք որոշեցին գնալ ու միանալ ՊՆ շենքը պաշարած այն մարդկանց, ում երեխաները գերի են կամ անհետ կորած: Ադրբեջանում պահվող գերիների հարազատները նաև կշտամբեցին ուղիղ եթեր ապահովող լրագրողներին՝ վերջիններիս մեղադրելով իրենց երեխաների անվտանգ վերադարձը վտանգելու մեջ:

«Ինչ մի լավ բան կա, որ նկարում եք, կարող ա ձեր նկարելով իմ երեխու կյանքն եք էնտեղ վտանգում»,- ասաց գերիներից մեկի մայրը: