Search
Close this search box.

Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Երևան, սակայն դատարկ

Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքաթիռը Բաքվից ժամանել է Երևան, սակայն դատարկ, այդ մասին նշեց գերիների հարազատներից մեկը։

Այս պահին տարատեսակ լուրեր են պտտվում և դեռևս չկա պաշտոնական որևէ հայտարարություն:
Ըստ որոշ տեղեկությունների էլ` ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Քիչ առաջ գրել էինք, որ Բաքվից Երևան է ժամանելու հայ ռազմագերիներին Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Այս լուրը հաստատել էր նաև Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը։