Search
Close this search box.

Երթևեկության փոփոխություն Երևանում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2017 թվականի նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոց խաչմերուկի հարակից տեղամասի հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Տիգրան Մեծի պողոտայի նշված չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ հետիոտնային անցումով տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթևեկության հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ