Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տեղեկություն ունենք, որ 75-ամյա տղամարդուց անջատել են արհեստական շնչառության սարքը, որ փրկեն 35-ամյա տղամարդուն». լրագրողը՝ նախարարին

Այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում, որովհետև դրանք դեռ երրորդ փուլի մեջ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ բոլոր պատվաստանյութերը, որոնք կավարտեն կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը, ինչ-որ փուլում կստանան գրանցման վկայական։

Դիտարկմանը, որ պատվաստանյութերն օգտագործելու թույլտվություն կա, բայց փաստացի գրանցված չեն, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս պահին բոլոր պատվաստանյութերը տրվում են օգտագործման թույլտվությամբ. «Sputnik V-ն օգտագործելու բոլոր իրավական հիմքերն ունենք»,-նշեց նախարարը։

Հարցին՝ ինչպե՞ս են պատվաստում մարդկանց, եթե հետազոտությունների փուլերը չեն ավարտվել, նախարարն ասաց, որ կլինիկական հետազոտության երրորդ փուլը մասսայական օգտագործման փուլն է և կապված կորոնավիրուսի համավարակի հետ բոլոր երկրները նման մեխանիզմով թույլատրում են օգտագործել պատվաստանյութերը։

Անդրադառնալով հարցին, թե որքան վճարվեց ձեռքբերված Sputnik V պատվաստանյութի համար, նախարարը նշեց, որ 2 չափաբաժնի համար վճարվել է 19 դոլար։

Մանրամասները՝ տեսանյութում: