Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար. երկու զոհ և վիրավորներ

Նոյեմբերի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 20 ՏՏ 360 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 NQ 375 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի մահացել է։