Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Երևանում. 6 անչափահասի հիվանդանոց են տեղափոխել

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Տուժել են 6 երեխա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել Ժամը 20:10-ի սահմաններում։ Toyota Camry մակնիշի 17 DM 007 համարանիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում:

«Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել 6 անչափահաս երեխաների, որոնք օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: