Search
Close this search box.

Ոստիկաններն ուժով կառավարության շենքի տարածքից հեռացրել են նաև Վազգեն Մանուկյանի կնոջը

Այս պահին ՎԵՏՕ շարժման նախաձեռնած ակցիայի մասնակից կանայք շարժվում են դեպի Ոստիկանության կենտրոնի բաժանմունք։ Կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Ի դեպ, ոստիկաններն ուժով կառավարության շենքի տարածքից հեռացրել են նաև Վազգեն Մանուկյանի կնոջը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին ՎԵՏՕ շարժման նախաձեռնած կանանց ակցիան մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից, ապա կանայք երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք, որպեսզի պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Արդյունքում բերման ենթարկվեցին ՎԵՏՕ շարժման անդամներ Աննա Հակոբյանը, Հերմինե Գրիգորյանը, Ալեքսանդրա Հարությունյանը։