Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Մա’մ չտխրես, վեց ամսից զորացրվելու ենք, ամենագեղեցիկ վարդերն ենք առնելու․ զոհված զույգ եղբայրներ խոստման փոխարեն դուդուկներն են անձայն նվագում

Անցած տարվա այս առավոտն էր , պատմում է աղջիկս, տղաներս զանգեցին թե’ մամ դուրս արի անակնկալ ունես։
Դուրս եկա տեսնեմ վարդերի մի մեծ փունջ նստարանին դրված, վրան գրված էր”ԱՇԽԱՐՀի ԱՄԵՆԱՍԻՐՈւՆ ՄԱՄԱՅԻՆ ,ՎԱՀԵ, ԷԴԳԱՐ”:
Տուն մտա աչքս դռանը, թե հիմա տղաներս էլ կմտնեն, Վահես զանգեց.

-Մա’մ չտխրես, վեց ամսից զորացրվելու ենք ,ամենագեղեցիկ վարդերն ենք առնելու, աշխարհի ամենագեղեցիկ մամային…
Իսկ այստեղ դուդուկները անձայն նվագում են…
Ընկան’ նոր ծաղկած
Ու դեռ չծաղկած…
Ընկան’ շուրթերին
Անուններ պահած։
Ընկան’ երազներ
Անթիվ ,անհամար
Ու ջահեր դարձան
Հայ ազգի համար…
Ես ի°նչ բառերով,
Ինչպես ամոքեմ
Վիշտը մայրերի։
Ո°ր ավեր վանքիս
Մոմերն հավաքեմ,
Որտե°ղ այն վառեմ,
Ո°ր մի ճրագիս
Շուրթերի համը
Տանեմ ու սիրած
Աղջկան հասցնեմ…
Նզո’վք ու նզո’վք
Արյան ջահերը
Վառող այրերին…
Աշխարհի մայրեր,
Պատերազմների
Դռները փակեք,
Ոչ մի չար ոգի
Թող ձեր օրոցքի
Ճաղին չդիպչի…

Հրազդդանից հերոսաբար զոհված զույգ եղբայրներ Վահեի և Էդգարի տատիկի՝ Զեփյուռ Մկրտչյանի էջից