Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Միհրան Հարությունյանը Մոսկվայում հաղթեց Ախմեդխան Ախմեդովին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը 5-րդ մենամարտն անցկացրեց MMA-ում եւ տարավ չորրորդ հաղթանակը։

Մոսկվայում ընթացող Eagles FC 35 մրցաշարում Հարությունյանը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ եւ մենամարտն ավարտեց ժամանակից շուտ՝ 3 րոպե 17 վայրկյանում։

25-ամյա Ախմեդովը նախքան այս, MMA-ում անցկացրել էր 6 մենամարտ, տարել 3 հաղթանակ ու կրել 3 պարտություն:

Հիշեցնենք, որ MMA-ում 32-ամյա Միհրան Հարությունյանը սրանից առաջ անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել էր, 1-ում պարտվել: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2019 թվականի հոկտեմբերին` պարտվելով ղազախ Զասուլան Ակիմժանին: