Search
Close this search box.

Ադրբեջանի տարածքով մինչև ապրիլի 15-ը Հայաստան կտեղափոխի 150 միլիոն խորանարդ մետր գազ

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), «Գազպրոմ էքսպորտ»-ի հետ կնքած կարճաժամկետ պայմանագրի համաձայն, Հայաստան է տեղափոխում մինչև 150 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

Մարտի 17-ին «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը հայտարարել էր, որ կարճաժամկետ պայմանագիր է կնքել SOCAR-ի հետ ռուսական գազի փոխադրման համար, որը թույլ կտա շարունակել գազ մատակարարել Հայաստանում սպառողներին «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի պլանային վերանորոգման ընթացքում:

Նշվել է, որ վերանորոգումը կարող է տևել շուրջ երեք շաբաթ: Դրա ավարտից հետո նախորդ երթուղով գազը կտեղափոխվի ռուս-վրացական սահմանով:

«Պայմանագիրը նախատեսում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի տեղափոխում»,- ասել է Ահմեդովը: