Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացել է 36 հազարից ավելի ծնունդ ընդունած անվանի մանկաբարձ֊գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը

Կորոնավիրուսային համավարակիր պատճառով կյանքից հեռացել է անվանի մանկաբարձ֊գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը։
Նա երկար տարիներ եղել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձը, մեծ ներդրում է ունեցել մարզում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների զարգացման ու կայացման գործում։ Աշխատել է Գյումրու ծննդատանը։

Ֆելիքս Գրիգորյանն ավելի քան 45 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում 36 հազարից ավելի ծնունդ է ընդունել։