Search
Close this search box.

Զոհվածների ընտանիքների չվճարած փոխհատուցումից մինչև ուսման կեղծ զեղչեր. փաստաբանն առաջարկում է իր օգնությունը

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՉՎՃԱՐՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՈՒՍՄԱՆ ԿԵՂԾ ԶԵՂՉԵՐ՝ ՄԻՆՉԵՎ Ո՞ւՐ Է ՀԱՍՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԻ ՊՈՉԸ․
Յուրաքանչյու անգամ երբ՝ դեռևս գործող իշխանությունը առերևույթ մի լավ բան է փորձում անել կամ գոնե թե այդպես ներկայացնել, արդեն ակամայից սկսում ես մտածել այս անգամ որտեղ են ուզում խաբած՝ գցած լինեն:

Սկզբում եկած չեկած ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին բարձր փոխհատուցում խոստացան և մի քանի ընտանիք օգտվեց այդ առավելությունից՝ կարծես թե ամեն ինչ նորմալ էր և այդպես էլ պետք է շարունակվեր:

Բայց վերջին ժամանակներս ականատես ենք լինում և ստանում ենք հարյուրավոր բողոքներ, այն մասին, որ Արցախյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքների փոխհատուցումները տարբեր անհեթեթ պատճառաբանություններով ուշացնում են, իսկ ժողովորդը համբերատար սպասում է:

Վիրավոր զինվորներին թոշակավորելու հարցում անհարկի ձգձգում են, դարձյալ անհեթեթ պատճառաբանություններով՝ գուցե ինքնավնասում է տեղի ունեցել, դեռ պետք է հարուցված քրեական գործով հաստատվի, որ զինվորը կամ կամավորը վիրավորվել է պատերազմի ժամանակ և նմանատիպ պատճառաբանություններ ինչքան սիրտներդ ուզի, խելքից դուրս, բանականությունից զուրիկ:
Վիրավոր զինվորների պռոթեզավորումնների հարցը դարձյալ անհարկի և դարձյալ անտրամաբանական, պատճառաբանություններով ձգձգում են, իսկ զինվորը դեռ մի բան էլ պետք է ամիսներով սպասի, որ քննությունը պարզի ինքը որտեղ է ոտքը, ձեռքը, կամ երկուսը միասին կորցրել, պատերազմում թե բակում ֆուտբոլ խաղալիս, կորցրել է դիտավորյալ թե իրոք ճար չուներ չկորցնելու:

Անհայտ կորածների փաստաթղթավորման հարցում բավարար չէ, որ մարդկանց հասցնում են դատարանի դռները և դեռ պետական տուրքից էլ չեն ազատում, մի բան էլ դեռ պետք է մարդկանց բախտը բերի, որ իրենց անհետ կորած զինվորները հայտնվեն համապատասխան ցուցակներում:
Իսկ այսօր էլ ստացա մի շարք բողոքներ արդեն պատերազմին մասնակից այն անձանց ընտանիքի ամդամներից, որոնք ուսանող ունեն: եվ այստեղ զավեշտի գագաթնակետին է հասնում այս իշխանության քցոցին՝ կներեք արտահայտությանս, հրապարակային այլ առավել կոռեկտ բառ չգտա:

Ուրեմն ով ուսանող է կամ ուսանող ունի քաջ հայտնի է, որ վարձավճարի պարտք ունենալու դեպքում, ուսանողներին չի թույլատրվում քննություններին, ստուգարքներին մասնակցել:
Բայց բոլոր նրանք, ովքեր պատերազմի մասնակից ամուսին, հայր ունեն և դիմումներ են ներկայացրել և նախորդ կիսամյակում օգտվել են հայտարարված զեղչերից, այս կիսամկյակում պարզվում է, որ կրթության և գիտության համար պատասխանատու սուպեռ նախարարությունը մերժել է որոշ ուսանողներին զեղչ տրամադրելուց:

Այն որ այս իշխանությունը այնքան ապաշնորհ ու անմեղսունակ է, որ չի կարողանում հստակ հաշվարկել իր հիստերիան պետական բյուջեի և պետական և մասնավոր կառույցների վրա ընկած բեռի հարաբերկցությունը երբևէ կասկած չի հարուցել:

Սակայն այն դեպքում երբ կառավարությունում օրինագիծ է մշակվում և ընդունվում պետական պաշտոնյաների ընտանիքների հաճույքները սոցիալական փաթեթի մեջ մտցնելու հարցը, և եթե նախկինում մենք ասում էինք ինչ արվում է մեր հարկերի հաշվին է արվում, ապա այսօր հարցն ու հանդիմանությունը վաղուց վերաձևակերպելու ժամանակն է՝ ինչ արվում է մեր զինվորների արյան, կայնքի ու առողջության հաշվին է արվում:

Նրանց ընտանիքների չապրած երջանկության, կիսատ մնացած կյանքի հաշվին է արվում:
Ստորությունն ու անամոթությունը սահմաններ ունեն, բայց այս իշխանության վարքագիծը այլևս ոչ անուն ունի, ոչ էլ սահման:
Բոլոր առումներով խախտվել և շարունակում է խախտվել պատերազմի մասնակիցների և նրանց ընտանքիքի անդամների, ժամկետային զինծառայողների իրավունքները: Խախտվել է հարազատի մասին տեղեկություն ստանալու և մի շարք այլ իրավունքներ:

ժամկետային զինծառայողները չեն օգտվում օրենքով սահմանված արձակուրդից, չեն պահվում պատշաճ պայմաններում և դեռ անհայտ է որևէ մեկը պատրաստվում է այս խնդիրներին արագ և արդյունավետ լուծումներ տալ թե շարունակելու են աշխատել այն տրամաբանությամբ, որ իրավիճակը ինչքան խառը լինի և անկայուն այնքան իրենք երկար կմանան իրենց աթոռներին:

Ելնելով այն հանգամանքից, որ գործող իշխանությունը կարծես թե որևէ միտում չունի տերևի նման քամու բերանն ընկած քաղաքացիների՝ իր իսկ կողմից ստեղծված խնդիրներին պատշաճ լուծումներ տալու և խնդիրները արագ հարթելուն, ուստի «ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ » փաստաբանական գրասենյակը, «ՖԻԴԵՍ» իրավապածտպան ՀԿ-ն իր ողջ թիմով ձեռնամուխ է լինում հավաքագրելու և լուծումներ տալուն հետյլա խնդիրներին՝

1. քաղաքացիների իրենց անհայտ կորած հարազատի մասին տեղեկություն ստանալու իրավունքի խախտումները վերացնելուն,
2. զոհվածների դիերի ճանաչման գործընթացքում թույլ տրված իրավունքների խախտումն ու անգործությունը վերացնելուն,
3. Համապատասխան մարմիններին անհրաժեշտ տեղեկությունները չտրամադրելու կամ ժամանակին չտրամադրելու հետևանքով համապատասխան անվանացանկերում չներառելու արդյունքում սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու իրավունքից զրկված քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների խախտված իրավունքի վերականգնման գործընթացին, ինչը վերջիններիս կտա սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորություն,
4. Պատերազմական գործողություններում ներգրավված անձանց և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովության վիճակը խախտող իրավունքի վերականգնելուն:
5. Պատերազմական գործողությունների մասնակցելու համար քաղաքացիների ամբողջական փոխհատուցման իրավունքի իրացմանը,
6. Արձակուրդից օգտվելու խախտված իրավունքի պաշտպանությանը,
7. Զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում ոչ համարժեք գրառումների արդյունքում խախտված իրավունքի վերականգնմանը:

ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՈԼՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՆՎՃԱՐ:

Հ.Գ. Անգամ եթե մարդը գտնվել է արցախում պատերզամի օրերին, անկախ նրանից մասնակցել է ռազմական գործողություններին թե ոչ, նիկոլ հիշի այդ մարդիկ եղել և վերադարձել են այն տեղից, որտեղից դու ինքդ խայտառակ ձևով փախել ես, դա այն նույն պատերզամի դաշտն է, ուր քո իշխանիկները վախեցան մոտենալ, նայեցին միայն սահմանի այս կողմից՝ ապահով տարածքից, ու այն էլ միմիայն համապատասխան վարձատրության դիմաց՝ սահման կատարած այցը ձևակերպելով որպես գործուղում:

Հ.Գ.1. Վախեցեք մի լավ վախեցեք, որովհետև վաղը վախի զգացումին էլ եք կարոտ մնալու, քանզի վախը կենդանի օրգանիզմի համար է:
Փաստաբան Սուսաննա Սարգսյան