Search
Close this search box.

Մահվան դեպքերը անցնում են 2 տասնյակից. իրավիճակը Հայաստանում

Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197113 դեպք, որոնցից 176889-ն` առողջացած, 3614-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15687 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 876820 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3581 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպք: Ունենք 880 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 923 է: