Search
Close this search box.

Ադրբեջանի և Թուրքիայի բանակների զորքերը ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն

Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն: Այն կտևի մինչև ապրիլի 8-ը: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Հայտարարությունը` ստորև.

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համաձայն՝ կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին»,-հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ զորավարժությունները տեղի են ունենալու ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբերի տեղակայման և այլ գործողություններ: