Search
Close this search box.

«Հայաստանի իսկական ընկերը». Սոլովյովը հայերենով շնորհավորել է հայերին Զատկի առթիվ

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայերենով գրառում է արել` շնորհավորել Սուրբ Զատիկն ու հայ ավանդական սեղանին բնորոշ կերակրատեսակների լուսանկարները հրապարակել։

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայերենով գրառում է արել Instagram-ի իր էջում ու շնորհավորել Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության՝ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց», — գրել է Սոլովյովը:

Նա նաև հրապարակել է հայկական ավանդական ճաշատեսակները, որոնք դրվում են Զատկի տոնական սեղանին։

Զատկական փլավ

Հաղորդավարի հայ հետևորդները շնորհակալություն են հայտնել շնորհավորանքի համար՝ նրան անվանելով «Հայաստանի իսկական բարեկամ»։

««Օրհնյալ է հարությունը Քրիստոսի», «Շնորհակալ ենք, Հայաստանի իսկական ընկեր», «Շնորհավոր Սուրբ Զատիկ, խաղաղ ապրեք»»,–գրել են նրանք։

Հիշեցնենք` այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Զատիկ` նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։