Search
Close this search box.

Վիլհելմ II-ի ծոռը ծնկաչոք ներողություն է խնդրում ամբողջ Հայ ազգից

Արցախյան պատերազմում երկու զոհված եղբայրների՝ Վահեի և Էդգարի տատիկը, Զեփյուռ Մկրտչյանը, իր էջում արխիվային նյութեր է դրել՝ լսելի դարձնելու, թե ինչ կտա մեզ ցեղասպանության ճանաչումը․

Վիլհելմ II-ի ծոռը ծնկաչոք ներողություն է խնդրում ամբողջ Հայ ազգից:
Վիլհելմ II 1915 թվականին սատարում էր Օսմանյան կայսրությանը և օգնում նրանց Հայաթափման հարցում:

Նյուրնբերգի դատավարությունը , մեղադրեց հրեաների ցեղասպանությունը և կախաղան բարձրացրեց հանցագործներին։

Գերմանիան ներեղություն խնդրեց աշխարհից և առաջին հերթին հրեա ժողովրդից։

Գերմանիան Իսրայելին վճարեց 40մլդ մարկ նյութական հատուցում ցեղասպանությունը վերապրածներին։
Հարց.
Թուրքիան գեթ մի լիրա վճարել է կործանված քաղաքների, պատմամշակույթային հուշարձանների վերացման, 1 ու կես մլն. զոհերի արյան գինը…
Արևմտյան Հայաստանը հայերի պատմական հայրենիքն է, որը խլվեց նրանցից։

Դեր-Զորի քամի,
Ի°նչ ես ականջիս
Անընդհատ սուլում,
Ի°նչ ասելու ես
Հորս աչքերով
Տեսել եմ արդեն,
Ինչ որ բերել ես
Այրված, .մոխրացած
Պապիս աճյունից,
Մասունք է անմեռ…
Տար մասունքը այդ,
Շաղ տուր աշխարհի
Քարացած խղճին:
Ես վախենում եմ,
Որ իմ շուրթերից
Լավայի նման
Անեծք կթափվի:
Դեր-Զորի քամի,
Էլ ինձ մի տանջիր…