Search
Close this search box.

Թուրքիան և արևմտյան հատուկ ծառայությունները ամեն ինչ անելու են, որ Փաշինյանը վերընտրվի. ՌԴ ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարով

Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի դա հայկական պետականության վերջն է` կորուստը։ Նա ամեն ինչ արեց այս 3 տարվա ընթացքում, որ Հայաստանի հակառակորդներ Թուրքիան և Ադրբեջանը կուլ տան Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը կլինի ողջ հայ ազգի ողբերգությունը։

Հայերը` ասորիների նման կկորցնեն պետությունը և հազարավոր տարիներ այլևս չեն կարողանա վերականգնել այն։

Թուրքիան և արևմտյան հատուկ ծառայությունները ամեն ինչ անելու են, որ նա վերընտրվի։

Իսկ նրանք օգնում են, որ նա վերընտրվի, որպեսզի Ռուսաստանը դուրս բերեն Հարավային Կովկասից։ Վերընտրվելու առաջին օրվանից` Նիկոլ Փաշինյանը կսկսի Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս բերելու գործընթացը:

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարով