Search
Close this search box.

«Իմ անսահման բարի պապիկ, Աստված հոգիդ լուսավորի.միշտ զգալու ենք քո կարիքը»․ Սոֆի Դևոյանը՝ Գեորգի Պողոսյանի մասին

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն ինստագրամյան իր էջի Stories բաժնում պապիկի՝ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանի հետ լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Իմ անսահման բարի պապիկ։ Աստված հոգիդ լուսավորի։ Միշտ զգալու ենք քո կարիքը։ Երբեք իմ ոչ մի միջոցառում բաց չէր թողնում ու ամեն անգամ ավելի էի երջանկանում իրեն տեսնելով ներկաների շարքում հպարտ կանգնած․․․։ Երբեք չէի մտածի, որ ամեն բան այսպես կվերջանար․․․ Չգիտեմ ինչ գրեմ․․․ Մի բան կասեմ։ Քանի դեռ ունեք հնարավորությունը ձեր հարազատ մարդկանց ասելու, որ սիրում եք, երջանիկ եք, որ ձեր կողքին են կամ, պարզապես, գրկելու պահը բաց մի թողեք։ Միգուցե հետո շատ ուշ լինի․․․»։