Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուրբ Զատկին ընդառաջ Երևանում ձվի համար հրմշտոց է. 1 տուփից ավելի չի վաճառվում

Սուրբ Զատկին ընդառաջ Երևանի խանութներում ձու չկա: Սոցցանցերում քաղաքացիները խանութների ձվի ցուցափեղկերի դատարկությունը պատկերող լուսանկարներ են հրապարակել:

Mediaport թելեգրամյան ալիքն էլ հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիները հերթ կագնել՝ մեկ տուփ ձու գնելու համար:

Նշենք, որ տևական ժամանակ է՝ Երևանի խանութներում ձու կամ չկա, կամ վաճառվում է բարձր գնով: Ապրիլի 1-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ չի կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը. «Չեմ կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը, չեմ կարող զանգել արտադրողին և ասել՝ գին իջեցրեք․ օրենքով մեր գործառույթը վարույթ հարուցելն է, եթե կա չարաշահում»: