Search
Close this search box.

Ջո Բայդենը կրկին սայթաքել է ինքնաթիռ բարձրանալիս

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սայթաքել է ինքնաթիռ բարձրանալիս: Ինքնաթիռի թեքահարթակի վրա Բայդենը սայթաքել է և վերջին վայրկյանին պահելով հավասարակշռությունը՝ արագ քայլերով բարձրացել է:

The Hill-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Բայդենի՝ Պիտսբուրգ թռիչքից առաջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել է տեսանյութ, որում ԱՄՆ նախագահն ինքնաթիռ բարձրանալիս երկու անգամ սայթաքել է և ընկել: Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենն իրեն լավ է զգում, և միջադեպը կապել ուժեղ քամու հետ։