Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Տոնոյանը խոսել է պետական գաղտնիքի մասին

Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց պաշտպանության նախարարի հետ համաձայնեցնելու։ Այս մասին ապրիլի 2-ին, Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցին, ըստ որի՝ անհրաժեշտ էր պատերազմը դադարեցնել։

«Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում, և ես հիմա պետական գաղտնիք բացելու ոչ մի տրամադրվածություն չունեմ։ Երբ որ կլինի համապատասխան հետաքննություն պատերազմի հետևանքների, ընթացքի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կստանանք։ Ես պատրաստ եմ մասնակցել այդ հետաքննությանը»,- նշել է Դավիթ Տոնոյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Կոմանդոսի ազատագրած Շուշին այժմ թշնամուն է պատկանում, Տոնոյանը պատասխանել է․ «Եկեք Զինված ուժերի գործողությունների վերաբերյալ և բարոյական մասի հարցի մասին չխոսեմ»։