Search
Close this search box.

ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմում զոհված Աշոտ Միքայելյանի կնոջն ու նորածին որդուն դիմավորել են նրա ծառայակից ընկերները

Օրերս լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսյան մարտերում զոհված կապիտան Աշոտ Միքայելյանի որդին, ում ընտանիքը անվանակոչել է Դավիթ:

Նրա ընտանիքի բարեկամներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ մայրիկին ու նորածնին դիմավորել են Աշոտի ծառայակից ընկերները Հայաստանի Հանրապետության հիմնը երգելով։

Հիմնը երգելուց հետո զինծառայողները նաեւ շամպայնի շշեր են բացել:

«Անվախ Աշոտը վստահ եմ հպարտ է իր տղաներով։ Խաղաղ մանկություն փոքրիկ Դավիթին։ Աշոտ Միքայելյան, փառք քեզ հերոս եղբայր»,- գրել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ից Ալվինա Հարությունյանը: