Search
Close this search box.

Արաբական թերակղզուց տաք օդի ալիք է գալիս. ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:
Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 04-07-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: