Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն այսօր Եռաբլուր չի գնալու. Նրա անունից ծաղիկներ են դրվել Ապրիլյանի հերոսների շիրիմներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ապրիլի 2-ին Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Ավելի վաղ Փաշինյանի խոսնակը հայտնել էր, որ ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում: