Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Պետրոսյանի հուզիչ կատարումը. «Ու՞ր ես, եղբայր»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ու՞ր ես, եղբայր…
Այսպիսի երգ չպետք է գրվեր…

Երգի հեղինակը ես չեմ, այլ ճակատագիրը: Ես ընդամենը գրի առա խոսքերի և երաժշտության տեսքով ճակատգրի թելադրված վիշտն ու ցավը, սպասումն ու ցասումը… Շուշան Պետրոսյանն էլ վերապրեց և ապրեցրեց այս ամենը:

Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք ու սպասելու ենք…

Շնորհակալ եմ ԱՐԴԻՆԻ ստուդիային փայլուն գործիքավորման և PARA TV-ին՝ ազդեցիկ տեսահոլովակի համար: