Search
Close this search box.

Ավարտվել է Լավրով-Այվազյան հանդիպումը

2021 թ. ապրիլի 1-ին Մոսկվայում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև, հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման ընթացքը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Նախարարները մտքեր են փոխանակել ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձրագույն և բարձր մակարդակի շփումների, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ: