Search
Close this search box.

Ապարանի նոր ղեկավարը մաքրում է նախկինի հետքերը . ֆոտոշարք

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում 2017թ. նոյեմբերի 10-ին Ապարան քաղաքը՝ 21 գյուղական համայնքներով, կազմեց մեկ խոշորացված համայնքը : Համայնքի նոր ղեկավարը Կարեն Եղիազարյանը արդեն Ապարան քաղաքում սկսել իրականցնել բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Համայնքապետարանի տեխնիկական միջոցներով և աջակցությամբ համայնքի բնակելի շենքերի բակամերձ տարածքներից հեռացված են ապօրինի տեղադրված վագոն և փայտաշեն տնակները:

Ապարանի կոմունալ ծառայության միջոցով հեռացվում է տարիներով կուտակված աղբը:

Ապարանի նոր ղեկավարը նպատակ ունի քաղաքը դարձնել ավելի գրավիչ, մաքուր և բարեկարգ: Բարեկարգման և մաքրման աշխատանքների ավարտից անմիջապես հետո իրականացվելու են բակերի ասֆալտապատման և խաղահրապարակների կառուցման աշխատանքները: Մի խոսքով Ապարանը մաքրվում է աղբից, որը, որպես հարստություն, նախորդ բոլոր քաղաքապետերը թողել էին բնակչությանը:

[smartslider3 slider=205]