Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի 4-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.
— Աճառյան փողոց — Աճառյան փողոց 1-ին փակուղի
— Անդրանիկի փողոց — Օհանովի փողոց
— Արցախի փողոց — Արին Բերդ փողոց
— Արտաշիսյան փողոց — Չեխովի փողոց
— Բագրատունյաց փողոց — Ե. Թադևոսյան փողոց
— Դավիթ Բեկի փողոց — Կուստոյի փողոց
— Հանրապետության փողոց — Թումանյան փողոց
— Մամիկոնյաց փողոց — Շիրվանզադե փողոց
— Մյասնիկյան պողոտա — Գայի պողոտա — Մալյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: