Search
Close this search box.

Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին՝ Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան – Ռումինիա խաղի վերաբերյալ:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհ է, որ «Հանրապետական» մարզադաշտում եղել են Արցախի Հանրապետությանն դրոշները:

«ԱՖՖԱ-ն դիմում է ներկայացնելու ՖԻՖԱ-ին ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան – Ռումինիա խաղի ժամանակ մարզադաշտում անջատողական ռեժիմի դրոշը պարզելու պատճառով»,- գրված է ադրբեջանական ասոցիացիայի հայտարարությունում:

Նշենք, որ Հայաստանի հավաքական ընտրական փուլում մեկնարկել է 3 հաղթանակով, իսկ Ադրբեջանը՝ 2 պարտությամբ: