Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է. Ասեք, որ սխալմունք է եղել. Թովմասյանը դիմեց Աղազարյանին

Այսօր՝ ապրիլի 1-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է:

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի` հասարակական ու քաղաքական շրջանակներին փոթորկած հայտարարությանը, թե Քարվաճառը մերը չէ: «Պարոն Աղազարյան ջան, ամենաքիչը ձեզնից էի սպասում նման հայտարարություն: Եվ ես ուզում եմ ԱԺ ամբիոնից հայտարարել, որ Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է: Մոտեցեք ամբիոնին և ասեք, որ սխալմունք է եղել, որ էլի լրագրողներն են եղել, մենակ մի բան ասեք»,- նշեց պատգամավորը:

Նա կարդաց Վիկիպեդիայից համառոտ տեղեկություն Դադիվանքի մասին:

Պատգամավորը խնդրեց տալ պարզաբանում նաև Ցեղասպանության պահանջատիրության հարցով. «Մենք այդ պահանջատիրությունից չենք նահանջել»:

Մանրամասն՝ տեսանյութում: