Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երեւանում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա մոր եւ նրա 7-ամյա դստեր դիերը

Երեւանում այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են դիեր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի եւ 7-ամյա Կ. Մ-ի դիերը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Կ. Մ-ն Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երեւանի ավագ դպրոցներից մեկի 1-ին դասարանում։