Search
Close this search box.

Զանգեզուրի միջանցքը կմիավորի թուրքական աշխարհը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո նոր հնարավորությունների շարքում ամենակարևորը տրանսպորտային միջոցներն են: Այս մասին փոխանցում է Interfax.az-ը։

«Նոր հնարավորություններ են հայտնվել։ Դրանց թվում, ես կարծում եմ, ամենակարևորը տրանսպորտային հնարավորություններն են», — ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում։

Նա նշել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հարցով:

«Այժմ Զանգեզուրը խաղալու է թուրքական աշխարհը միավորելու դեր: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտի, կապի, ենթակառուցվածքների նախագծերը կմիավորեն ամբողջ թուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների համար, այդ թվում նաև Հայաստանի»,-ասել է Ալիևը: