Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի խոսքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ Արկադի Տեր -Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի գրասենյակից։

Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մարտի 31–ին մահացել է Արցախի հերոս, լեգենդար Արկադի Տեր -Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել օրեր առաջ ծանր վիճակում։

Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Շուշիի ազատագրման ռազմական գործողության լեգենդար հրամանատարն էր։ Նա ծնվել էր 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում, ավարտել Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։