Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի էրեխու դին տվել են, հուղարկավորել ենք, մյուսին չենք կարողանում գտնել․ անհետ կորածի մայր

Անհետ կորած զինվորների ծնողները այսօր Ազգային ժողով էին եկել պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման և խնդրում էին տեղեկատվություն տրամադրել իրենց որդիների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:

Զինվորի մայրն էլ պատմեց, որ երբ Գոռ Իշխանյանից հետաքրքվել է՝ իր երեխան ո՞ղջ է, թե ՝ոչ, Իշխանյանը պատասխանել է, որ հնարավոր չէ այդ վաշտից որևէ մեկը կենդանի մնար.

«Ըստ իս՝ երեխաներին մտադրված տվել են թուրքին։ Երբ նոյեմբերի 9-ից հողը եղել է թուրքինը, դու երեխեքին ամսի 11-ին ինչու՞ ես տվել թուրքին, դիտավորյալ մեր երեխեքին տարել են գրավյալ տարածք, ինչ համար»,-ասաց անհետ կորած զինվորի՝ Դավիթ Ասոյանի մայրը: