Search
Close this search box.

ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ հայ գերիների հանդեպ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին

ԱՄՆ պետքարտուղարության՝ Մարդու իրավունքների վերաբերյալ 2020 թ. վերաբերյալ նախօրեին հրապարակված զեկույցում կա անդրադարձ Ադրբեջանի՝ հայ գերիների նկատմամբ անմարդկային և անօրինական վերաբերմունքի թեմային։ Արձանագրելով, որ Թուրքիայի աջակցությամբ նախորդ տարվա պատերազմում ադրբեջանական կողմը բազմաթիվ անօրինականություններ է իրականացրել, ԱՄՆ Պետքարտուղարությունը մասնավորապես շեշտել է Հադրութում հոկտեմբերին երկու հայ գերիների նկատմամբ իրականացված բռնությունները տեսագրելու մասին։ Ամերիկյան արտաքին գերատեսչությունն արձանագրել է, որ անկախ միջազգային փորձագետների, որոնց թվում են BBC-ի և ամերիկյան Ատլանտյան խորհրդի վերլուծությունները, հաստատել են, որ տեսագրություններն իրական են։

«Մեկ ուրիշ հեղինակավոր օրինակ է «Ամնեսթի ինթերնեշնլի»՝ դեկտեմբերի 10-ի զեկույցը, որում նրանք հաստատել էին համացանցում մատչելի տասնյակ տեսագրություններից 22-ի իսկությունը։ Այդ տեսագրությունների շարքում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է ադրբեջանական ուժերի կողմից էթնիկ հայ քաղաքացիների՝ անդամահատման միջոցով սպանության հանգամանքը»,- ասված է հայտարարության տեքստում։

Ամերիկյան կողմն արձանագրել է, որ Թերթերի շրջանում հօգուտ Հայաստանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էին 100-ի չափ քաղաքացիներ: Նրանք, ըստ իրավապաշտպանների զեկույցի, կտտանքների են ենթարկվել։ Նրանցից մոտ տասը մահացել է ազատազրկման վայրերում։

Պետքարտուղարությունը նշել է նաև Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունից մի շարք գործիչների դեմ բռնությունների մասին։