Search
Close this search box.

Նախարարի մայրը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V»-ով, իսկ քաղաքացիների վրա «սաղացնում են» «Աստրազենեկան»․

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախագահ եւ «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ V» պավաստանյութով:

Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90 % պաշտպանություն ունի եւ համարվում է լրիվ անվտանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք չի գրանցվել վատ արդյունքով:

Մինչդեռ ի տարբերություն առողջապահության նապարարի մայրիկի, ՀՀ քաղաքացիների վրա այսօր, այսպես ասած, «սաղացնում են» բրիտանական ծագմամբ «Աստրազենեկա» պատվաստանյութը, որն ընդամենը 75% տոկոս պաշտպանություն ունի, էլ չասենք վտանգների մասին՝ եվրոպական երկրներում տասնյակ մահեր են գրանցվել, ինչպես նաեւ եղել են դեպքեր, որ տրոմբ է առաջացրել եւ այլ խնդիրներ:

Օրինակ, Նորվեգիայում մահացել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը:

Ի դեպ, Գերմանիայի կանցլեր ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼՆ ընդհանրապես արգելել է իր երկրում այդ պատվաստանյութով ներարկել 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց, քանի որ այն վտանգավոր է, հատկապես այդ տարիքի համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում